ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ փորձված մոտեցումներ և տեխնիկաներ

Դասընթացը տեղի կունենա Մարտի 16-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:

Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ իրականացնել իրենց հաղորդակցումը մարդկանց հետ, ուշադիր լսել, ճիշտ հասկանալ շրջապատող մարդկանց խոսքն ու վարքագիծը, ինչպես նաև լինել լսելի, հասկանալի և հաճելի զրուցակից։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն՝

● Սահմանել հաղորդակցման դերը, ձևերն ու միջոցները
● Տարբերել հաղորդակցման տեսակները
● Տարանջատել հաղորդակցման բաղադրիչները
● Գիտակցել վերբալ հաղորդակցման խոչընդոտներն ու խուսափել դրանցից
● Նկատել և չեզոքացնել խոսքում եղած «պարազիտ» բառերը
● Իրականացնել գրագետ և հասկանալի գրավոր բիզնես հաղորդակցում
● Ձևակերպել ճիշտ և նպատակային հարցեր
● Պատասխանել «անհարմար» հարցերին
● Կիրառել ակտիվ լսելու տեխնիկաները
● Կազմել նախագծի հաղորդակցման պլան
● Տալ և ստանալ կոնստրուկտիվ հետադարձ կապ
● Խուսափել հաղորդակցման կոգնիտիվ աղավաղումներից


Դասընթացի բովանդակություն
 Հաղորդակցման դերը
 Հաղորդակցման տեսակները
 Հաղորդակցման բաղադրիչները
 Վերբալ հաղորդակցումը և դրա խոչընդոտները
 «Պարազիտ» բառեր և դրանց չեզոքացում
 Գրավոր բիզնես հաղորդակցում
 Ոչ վերբալ հաղորդակցումը և դրա խոչընդոտները
 Հարցեր տալու տեխնիկաները
 «Անհարմար» հարցերին պատասխանելու տեխնիկաներ
 Ակտիվ լսում
 Նախագծի հաղորդակցման կառավարում
 Կոնստրուկտիվ հետադարձ կապ
 Հաղորդակցման կոգնիտիվ աղավաղումները
 Հաղորդակցման տեխնիկաներ և փորձված մոտեցումներ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 16-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ