ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Executive Excel & AI Acceleration․ Տվյալներից մինչև խելացի որոշումներ

Այս թեմայով առաջին 3-օրյա դասընթացը տեղի կունենա մարտի 9-ին, 10-ին և 11-ին (ժամը՝ 14։30-17։00), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Ծրագիրը համադրում է Excel-ի առաջադեմ գործիքները և արհեստական բանականության (AI) հնարավորությունները՝ աշխատանքային գործընթացները արագացնելու, վերլուծությունները խորացնելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Այս ինտենսիվ դասընթացը նախատեսված է ղեկավարների և որոշում կայացնողների համար, ովքեր ցանկանում են տվյալները վերածել արագ, հիմնավորված և ռազմավարական որոշումների։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
● ավտոմատացնել տվյալների մշակումը,
● իրականացնել խորքային վերլուծություններ,
● կառուցել ինտերակտիվ կառավարման վահանակներ
● կիրառել AI գործիքներ՝ բարդ հաշվարկների, տվյալների մեկնաբանության և հաշվետվությունների ձևակերպման համար։

Դասընթացի նախատեսված այլ օրեր՝
• Ապրիլի 7-9, Ժամը՝ 14։30-17։00
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 9-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ