ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԿԱՌԱՎԱՐԵՔ ՍԹՐԵՍԸ՝ զարգացնելով արձագանքելու ունակությունը և պահպանելով հանգստությունը

Դասընթացը տեղի կունենա Մարտի 13-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:

● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր նկատում են, որ առօրյա կյանքում և աշխատանքային միջավայրում հաճախ են հայտնվում սթրեսային իրավիճակներում, ծանր են տանում դրա ազդեցությունը և ցանկություն ունեն հնարավորինս խուսափել նյարդային և սթրեսածին իրավիճակներից, ինչպես նաև չեզոքացնել սթրեսի բացասական ազդեցությունը կյանքի, առողջության և աշխատանքային արդյունավետության վրա։
●Դասընթացը լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկություն ունեն առավել հավասարակշռված և առողջ դարձնել իրենց կյանքն ու աշխատանքային գործունեությունը, ժամանակին բացահայտել և կանխել սթրեսի ծագման աղբյուրները, ապրել ավելի հանգիստ կյանքով, ինչպես նաև աշխատել ու ստեղծագործել ոգևորությամբ և հետաքրքրությամբ։

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝

● Ճիշտ ընկալել և մեկնաբանել սթրես հասկացությունը
● Տարբերակել էուսթրեսն ու դիսթրեսը
● Սահմանել սթրեսի սկզբունքները
● Վերլուծել սթրեսի պատճառները
● Նկատել և չեզոքացնել սթրեսի դրսևորումները
● Բացահայտել սթրեսի գործոնները և աշխատել դրանց հետ
● Նկատել և վերլուծել սթրեսի փուլերը
● Վերլուծել սթրեսի հետևանքները և կառավարել դրանք
● Բացահայտել սթրեսի թրիգերների աղբյուրները և չեզոքացնել դրանք
● Կառավարել ազդակ-գործողություն շղթան
● Կառավարել սեփական էմոցիաները
● Կառավարել ազդեցության և անհագստության տարածքները
● Վերլուծել պրոակտիվ և ռեակտիվ վարքագծերի տարբերությունը
● Կիրառել համագործակցության մոդելը՝ մրցակցայինի փոխարեն
● Սթրեսի կառավարման մի շարք տեխնիկաներ և հմտություններ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ