ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Այս թեմայով 2-օրյա դասընթացը տեղի կունենա մարտի 11-ին (ժամը՝ 18։30-21։00) և մարտի 12-ին (ժամը՝ 19։00-21։30), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:
Պետական կառավարման համակարգում արդյունավետ հաղորդակցումը հանդիսանում է կառավարման կարևոր բաղադրիչ և էական ազդեցություն ունի հանրային վստահության, պետական ինստիտուտների հեղինակության և ընդունվող որոշումների ընկալման վրա։ Նույնիսկ հիմնավորված և արդյունավետ որոշումները կարող են հանրության կողմից արժանանալ դիմադրության կամ սխալ մեկնաբանությունների, եթե դրանց մատուցումը իրականացվում է սխալ կամ ոչ հասկանալի ձևով։
Ժամանակակից պետական կառավարման պայմաններում հանրությունը ակնկալում է բաց, հստակ և հասկանալի հաղորդակցում՝ հատկապես սոցիալապես զգայուն, բարդ կամ բարդ ընկալվող որոշումների պարագայում։ Հաղորդակցման հմտությունների պակասը կարող է հանգեցնել թյուրընկալումների, լարվածության աճի, վստահության նվազման և կառավարչական ռիսկերի մեծացման։
Այս համատեքստում անհրաժեշտ է պետական համակարգում աշխատող մասնագետների հաղորդակցման կարողությունների զարգացում՝ ուղղված հանրային վստահության ձևավորմանը, արդյունավետ հաղորդակցության ապահովմանը և պետական կառավարման գործընթացների նկատմամբ դրական ընկալման խթանմանը։
Դասընթացը նախատեսված է՝
● պետական ծառայողների,
● միջին և ավագ օղակի ղեկավարների,
● հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուների,
● պետական կառավարման ոլորտում հանրության հետ փոխգործակցության մեջ ներգրավված մասնագետների համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
● կիրառել արդյունավետ հաղորդակցման գործիքներ պետական միջավայրում,
● ներկայացնել որոշումները հստակ և հանրության համար հասկանալի ձևով,
● նվազեցնել հաղորդակցման հետ կապված ռիսկերն ու թյուրընկալումները,
● նպաստել պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը ։

50,000
AMD
Լրացուցիչ տեղեկատվություն
Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 12-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։
Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Այլ դասընթացներ