ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Նախագծերի կառավարում արհեստական բանականության գործիքներով

Այս թեմայով առաջին 2-օրյա դասընթացը տեղի կունենա փետրվարի 21-ին և 22-ին (ժամը՝ 10։00-18։00), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Ղեկավարների համար նախատեսված  այս խորքային ուսումնական դասընթացը ուղղված  է ԱԲ նախագծերի ռազմավարական կառավարմանը, որը համադրում է կիրառական ապացույց ունեցող նախագծերի կառավարման մեթոդաբանությունները և առաջադեմ ԱԲ ռազմավարությունները՝ հնարավորություն տալով մասնակիցներին վստահորեն ղեկավարել իրենց կազմակերպության անցումը ԱԲ դարաշրջան։

Դասընթացին կարող են մասնակցել՝

● Պետական մարմինների բարձրագույն ղեկավարներ,

● Առաջնորդներ, որոնք պատասխանատու են աշխատանքային գործընթացների օպտիմալացման և գործընթացների ավտոմատացման համար,

● Մասնագետներ, ովքեր ցանկանում են իրենց նախագծերի կառավարման հմտություններին ավելացնել ժամանակակից ԱԲ և ԱԲ գործակալների տեխնոլոգիաներ։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

● Տիրապետել բարդ ԱԲ (AI) նախագծերի հաջող կառավարման սկզբունքներին և գործելակերպին,
● Ձեռք բերել գործնական հմտություններ՝ ԱԲ գործիքների կիրառման միջոցով նախագծերի կառավարման աշխատանքային գործընթացները պարզեցնելու և օպտիմալացնելու համար,
● Սովորել նախագծել և ներդնել ԱԲ գործակալներ (AI Agents)՝ կազմակերպության քաղաքականություններին համապատասխան նախագծային գործունեությունների ավտոմատացման նպատակով,
● Ստանալ ռազմավարական պատկերացում՝ պետական կառույցներում ԱԲ վերափոխումները ղեկավարելու համար։

Դասընթացի նախատեսված այլ օրեր՝

• Փետրվարի 27-28, Ժամը՝ 10։00-18։00
• Մարտի 7-8, Ժամը՝ 10։00-18։00
• Մարտի 13-14, Ժամը՝ 10։00-18։00
• Մարտի 20-21, Ժամը՝ 10։00-18։00
• Մարտի 28-29, Ժամը՝ 10։00-18։00
• Ապրիլի 3-4, Ժամը՝ 10։00-18։00
Ահարոնյան 12/3
Նախագծերի կառավարում արհեստական բանականության գործիքներով
140,000 AMD
Ունե՞ք 3 և ավելի մասնակից
Միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Նկարագրություն
2 Թեմա | 16 Ժամ
  • 10:00-18:00
    10:00 – 11:30 Թեմա 1․ Ընդհանուր նախագծերի կառավարում
    Նախագծերի կառավարման գիտելիքների համախումբ:
    ԱԲ-ի կիրառման առավելությունները նախագծերի կառավարման մեջ՝ հատուկ շեշտադրելով ԱԲ գործակալների (AI Agents) օգտագործումը։
    11:30 – 12:00 Թեմա 2․ Նախագծի կենսացիկլ և կազմակերպում
    Գործնական աշխատանք․ առաջադրանքների ցանկերի ստեղծում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում ԱԲ (AI) նախագծերի համար։
    12:00 – 13:30 Ընդմիջում
    13:30 – 14:30 Թեմա 3․ Նախագծերի գնահատում և ինտեգրման կառավարում
    Գործնական աշխատանքներ․ ԱԲ (AI) գաղափարագեներացման (brainstorming) գործիքների օգտագործում թիմի ներգրավվածության ապահովման և բարդ ԱԲ նախագծերի ծավալների (scope) հստակեցման ու բարելավման համար։
    14:30 – 16:00 Թեմա 4․ Նախագծի պլանավորում / ժամանակացույց և ժամանակի կառավարում
    Գործնական աշխատանք․ ցանցային դիագրամների կազմում և նախագծի ժամանակացույցի պլանավորում՝ հաշվի առնելով ԱԲ ոլորտին բնորոշ գիտահետազոտական (R&D) ինտենսիվ ժամանակացույցերը։
    16:00 – 17:00 Թեմա 5․ Նախագծի ծավալի (Scope) կառավարում
    Գործնական աշխատանք․ ինչպես իրականացնել ծավալի և պահանջների կառավարում ԱԲ (AI) գործիքների միջոցով՝ բարդ նախագծերի և փուլային զարգացման պայմաններում։
    17:00 – 17:30 Ընդմիջում
    17:30 – 18:00 Թեմա 6․ Նախագծային հաշվետվությունների կառավարում
    Գործնական աշխատանքներ․ տեղեկատվության հավաքագրում ԱԲ (AI) գործիքների միջոցով։ Գործադիր ղեկավարության համար նախագծի ընթացքի հաշվետվությունների ստեղծում ԱԲ-ի օգնությամբ/ Generating Executive Project Status Reports with AI.
  • 10:00-18:00
    10:00 – 11:15 Թեմա 7․ Նախագծի որակի կառավարում
    Գործնական աշխատանքներ․ որակի կառավարում ԱԲ (AI) նախագծային խաղի միջոցով՝ հատուկ շեշտադրելով պետական ոլորտին և կարգավորող պահանջներին (regulatory compliance) համապատասխանությունը։
    11:15 – 11:30 Ընդմիջում
    11:30 – 13:00 Թեմա 8․ Նախագծի ռիսկերի կառավարում
    Գործնական աշխատանքներ․ ռիսկերի կառավարում ԱԲ (AI) գործակալների սիմուլյացիաների միջոցով՝ անդրադառնալով տեխնիկական, էթիկական և կառավարման (governance) ռիսկերին։
    13:00 – 14:00 Ընդմիջում
    14:00 – 15:30 Թեմա 9․ Նախագծի մարդկային ռեսուրսների կառավարում և հաղորդակցություն
    Գործնական աշխատանքներ․ Maslow-ի տեսության վրա հիմնված խաղ։
    Թիմային կառուցվածք զարգացնող (teambuilding) վարժություններ՝ ձեր թիմի համար հարմարեցված ԱԲ (AI) օգտագործելով։
    15:30 – 16:30 Թեմա 10․ Նախագծի փոփոխությունների կառավարում և վերահսկում
    Գործնական աշխատանքներ․ նախագծերի կառավարում, փոփոխությունների մեխանիզմների ստեղծում և մոնիթորինգ՝ բարդ, մշտապես զարգացող ԱԲ (AI) նախագծերի համար՝ օգտագործելով ԱԲ գործիքներ։
    16:30 – 17:00 Ընդմիջում
    17:00 – 18:00 Դասընթաց 12․ Նախագծի ավարտը և ձեռքբերումներից դասեր քաղելը
    Գործնական աշխատանքներ․ լավագույն 5 փորձառություններ գիտելիքների բազայի ստեղծման և ավտոմատացված նախագծային արխիվների կառուցման համար՝ ԱԲ (AI) գործակալների համակարգի ինտեգրման միջոցով։
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի փետրվարի 21-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

 

Այլ դասընթացներ