ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ որպես առաջնորդության և ազդեցության լծակ

Դասընթացը տեղի կունենա մարտի 6-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:

● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և բազմակողմանի, ինչպես նաև զարգացնել սեփական անձի ինքնաճանաչողությունն ու ինքնակառավարումը:

●Դասընթացը լավ հնարավորություն է նաև այն ղեկավար անձնակազմի և աշխատակիցների համար, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց կառավարման հմտությունները, բարձրացնել թիմային և համագործակցային աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ավելի լավ հասկանալ ու ավելի կառուցողական կերպով համագործակցել գործընկերների հետ:


Արդյունքում մասնակիցները կսովորեն՝

● Մեկնաբանել թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը և ինչու է այն կարևոր
● Գնահատել սեփական էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը
● Հասկանալ և կիրառել Գոլեմանի էմոցիոնալ ինտելեկտի մոդելը
● Նկարագրել սեփական զգացումները և էմոցիաների անիվը
● Զարգացնել իրենց ինքնաճանաչողությունն ու ինքնակառավարումը
● Ճանաչել և կառավարել սեփական էմոցիաները
● Զարգացնել սեփական սոցիալական գիտակցությունը և փոխհարաբերությունները
● Ճանաչել և նկարագրել այլոց էմոցիաները
● Կիրառել էմոցիոնալ ինտելեկտը կառավարման և առաջնորդության մեջ
● Ոգևորել և մոտիվացնել շրջապատի մարդկանց
● Զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը աշխատանքային հարաբերություններում
● Ստեղծել էմոցիոնալ ինտելեկտի սեփական զարգացման պլան
● Էմոցիոնալ ինտելեկտի մի շարք տեխնիկաներ և հմտություններ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 6-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ