ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Որոշումների ընդունում․ վարքագծային շեղումների ազդեցությունը

Այս թեմայով առաջին 2-օրյա դասընթացը տեղի կունենա մարտի 4-ին (ժամը՝ 18։30-21։00) և մարտի 5-ին (ժամը՝ 19։00-21։30), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Պետական կառավարման համակարգում ընդունվող որոշումները էական ազդեցություն ունեն հասարակական, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ գործընթացների վրա։ Այդ որոշումների որակը մեծապես կախված է ոչ միայն իրավական և կարգավորիչ շրջանակներից, այլ նաև մարդկային գործոնից՝ մասնավորապես որոշում ընդունողների վարքագծային առանձնահատկություններից։

Միջազգային և տեղական փորձը ցույց է տալիս, որ որոշումների ընդունման գործընթացում հաճախ դրսևորվում են վարքագծային շեղումներ, որոնք կարող են հանգեցնել ոչ օպտիմալ, կողմնակալ կամ կարճաժամկետ մտածողությամբ պայմանավորված որոշումների։ Նման շեղումները հաճախ անգիտակցական են, սակայն դրանց ազդեցությունը կարող է ունենալ զգալի հետևանքներ՝ որոշումների արդյունավետության, ռիսկերի կառավարման և հանրային վստահության տեսանկյունից։

Այս համատեքստում անհրաժեշտ է պետական համակարգում աշխատող մասնագետների կարողությունների զարգացում՝ ուղղված վարքագծային շեղումների ճանաչմանը, դրանց ազդեցության նվազեցմանը և ավելի հիմնավորված որոշումների ընդունմանը։


Դասընթացին կարող են մասնակցել՝

● պետական ծառայողներ,
● միջին և ավագ օղակի ղեկավարներ,
● ծրագրերի և գործընթացների պատասխանատուներ,
● պետական կառավարման ոլորտում որոշումների ընդունման մեջ ներգրավված մասնագետներ։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

● ավելի գիտակցված մոտենալ որոշումների ընդունման գործընթացին,
● ճանաչել և հաշվի առնել վարքագծային շեղումների ազդեցությունը,
● բարձրացնել իրենց ընդունած որոշումների հիմնավորվածությունն ու կանխատեսելիությունը,
● նպաստել կառավարչական արդյունավետության ընդհանուր աճին։
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի մարտի 4-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ