ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Ժամանակի կառավարում. «անձնական կյանք-աշխատանք» հավասարակշռությունը պահելու համար

Դասընթացը տեղի կունենա փետրվարի 27-ին (ժամը՝ 18։30-21։45), որի ավարտին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի կողմից կտրվի հավաստագիր:

Դասընթացն ինտերակտիվ է, ներառում է տեսական դասախոսությունների, գործնական աշխատանքի, փորձի փոխանակման, դերային խաղերի, ինչպես նաև կրթական ժամանակակից մեթոդների կիրառում: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաջողությամբ համադրել և ամրապնդել տեսական գիտելիքները, գործնական աշխատանքը և ձեռք բերած նոր հմտությունները:

● Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր նկատում են, որ կյանքում և աշխատանքում բախվում են ժամանակի չբավարարելու խնդրին, ցանկություն ունեն խուսափել ժամանակի անիմաստ կորստից և անարդյունավետ աշխատանքից, ազատվել հետաձգելու վատ սովորությունից, ինչպես նաև ցայտնոտային և սթրեսային իրավիճակներից։
● Դասընթացը լավ հնարավորություն է նաև նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ավելի համակարգված դասավորել իրենց առաջնահերթությունները և լինել առավելագունս արդյունավետ՝ պահելով «անձնական կյանք-աշխատանք» հավասարակշռությունը։

Արդյունքում մասնակիցները կսովորեն՝

● Տարանջատել սոցիալական և հոգեբանական ժամանակները
● Կիրառել ժամանակի կառավարման առավելությունները
● Բացահայտել ժամանակի ակնհայտ և թաքնված «գողերին»
● Ձևակերպել իրագործելի և կառավարելի նպատակներ
● Իրականացնել ռազմավարական և տակտիկական պլանավորում
● Պրոակտիվ կերպով կառավարել ժամանակը
● Կատարել սեփական աշխատաժամանակի խրոնոմիրաժ և օպտիմալացում
● Կազմակերպել արդյունավետ ժողովներ
● Կատարել գրագետ պատվիրակում (դելեգացում)
● Խուսափել բազմազբաղությունից
● Ազատվել հետաձգելու սովորությունից
● Գեղեցիկ և առանց մեղքի զգացողության ասել «ՈՉ»
● Ճիշտ դասակարգել անձնական և աշխատանքային առաջնահերթությունները
● Արդյունավետ օգտագործել Պարետոյի 80-20 սկզբունքը
● Ժամանակի կառավարման մի շարք տեխնիկաներ և հմտություններ
Լրացուցիչ տեղեկատվություն

Դասընթացին կարող եք մասնակցել առկա կամ առցանց տարբերակով։

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ  ուղարկել մինչև 2026թ-ի փետրվարի 27-ը ներառյալ և վճարում կատարել Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585 հաշվեհամարին։ 

Ուսումնական կենտրոնը կարող է մշակել և իրականացնել յուրաքանչյուր կազմակերպության կարիքներին համապատասխան, հստակ ու թիրախային թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կարող են անցկացվել նաև արտագնա ձևաչափով՝ կախված ընկերության նախընտրությունից։

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 060 844 968, 060 844 985 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Այլ դասընթացներ