Մայիս Մարգարյան
«Էքսելիստ» ՍՊԸ-ի տնօրեն
Մայիս Մարգարյանը Հայաստանում Excel-ի և տվյալների վերլուծության առաջատար փորձագետներից է, «Excelist» ուսումնական կենտրոնի հիմնադիրը, ով իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես կարելի է մեկ մասնագիտական ուղղության շուրջ ձևավորել ամուր, գիտակից և գործնական համայնք։

Դասավանդման և համայնքի կառուցման իր աշխատանքով նա նպաստում է բարդ տեխնիկական խնդիրների պարզեցմանը, մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանը և փոխօգնության մշակույթի ձևավորմանը։
Մայիս Մարգարյանը դասավանդում է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» 2020 թվականից:
- «Excelist» ուսումնական կենտրոնի հիմնադիր՝ Excel, SQL, Power BI և տվյալների վերլուծության խորացված դասընթացներով
- Ավելի քան 12 տարվա դասավանդման և թրեյնինգների կազմակերպման փորձ
- Թրեյնինգներ անհատների և կորպորատիվ հաճախորդների համար (բանկեր, հեռահաղորդակցություն, պետական սեկտոր)
- Ավելի քան 5000 ուսանող տարբեր ոլորտներից
- Մասնագիտական ակտիվ համայնքների ստեղծում և վարում սոցցանցերում։