Դասընթացի նպատակն էր զարգացնել դասընթացավարների կարողությունները, ծանոթացնել կրթական նոր գործիքների ու մեթոդների՝ առավելագույնի հասցնելու վերջիններիս կողմից գիտելիքների և հմտությունների փոխանցման մակարդակը իրենց դասընթացների մասնակիցներին:
Դասընթացը նպատակ ունի բարելավել արդեն դասավանդող մասնագետների ուսուցանման պրակտիկան՝ զարգացնելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների ներդրման, դրանց հետ աշխատանքի, արդյունքների գնահատման հմտություններն ու գործիքարանը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համագործակցության արդյունքում Ուսումնական կենտրոնի աշխատակից Անի Ջաբաղյանը հունիսի 14-17-ը մասնակցեց Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին: