ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Բոլոր նորությունները

  • 15 December 2023
    Համաշխարհային Բանկի և ԵՄ-ի «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» տեղի ունեցավ «Ապրանքների բացթողումից հետո ռիսկերի կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
    «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» թեմայով դասընթաց
  • 1 December 2023
    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի և ՀՀ Ֆինանսների  նախարարության համագործակցության ադյունքում 2023թ-ի նոյեմբերի 21-ին, 23-ին, 28-ին և 30-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների համար:
    ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում
  • 24 November 2023
    ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատակից  Անի Ջաբաղյանը հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 10-ը  մասնակցեց  Եվրոպայում Անվտանգության  և համագործակցության կազմակերպության    «Սահմանային կառավարում ավագ անձնակազմի համար» 35-րդ դասընթացին (35th BMSC Border Management Senior Staff Course):
    «Սահմանային կառավարում ավագ անձնակազմի համար» 35-րդ դասընթաց
  • 16 November 2023
    «SGS» ընկերությունը  «Moët Hennessy» ընկերության հետ համատեղ նոյեմբերի 16-ին և 17-ին կազմակերպել էր   «Ապօրինի առևտրի դեմ պայքարի պրոֆիլավորման և թիրախավորման տեխնիկայի հետ կապված վերջին միտումների վերաբերյալ» սեմինար-դասընթաց    ՀՀ Մաքսային համակարգի ղեկավար անձանց համար:
    «Ապօրինի առևտրի դեմ պայքարի պրոֆիլավորման և թիրախավորման տեխնիկայի հետ կապված վերջին միտումների վերաբերյալ» սեմինար-դասընթաց
  • 13 November 2023
    Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը և ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը:
    Հանդիպում-քննարկում ՀՊՏՀ և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղերում
  • 8 November 2023
    Հարկային և մաքսային բարեփոխումների հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ, որի նպատակն է իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և նոր մասնագիտություն ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
    Մարզային հանդիպում-քննարկում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում