«Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով դասընթաց
ՊԵԿ Ուսումնական կենտրոնում այսօր մեկնարկեց «Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով հերթական վեցօրյա դասընթացը:
Դասընթացը նպատակ ունի բարելավել արդեն դասավանդող մասնագետների ուսուցանման պրակտիկան՝ զարգացնելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների ներդրման, դրանց հետ աշխատանքի, արդյունքների գնահատման հմտություններն ու գործիքարանը:
Դասընթացը վարում են Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը: Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել են կրթական ծրագրերով, դրանց որակի ապահովման, դասընթացավարների պատրաստման և վերապատրաստման ծրագրերով, մեթոդական ունակությունների զարգացման ծրագրերով՝ ուսուցիչների, ուսուցանողների, դասընթացավարների համար: Աշխատել են պետական, հասարակական և մասնավոր սեկտորիների կրթական ծրագրերում: Արեգը եւ Զարուհին մեթոդական ձեռնարկների, ուսուցողական գործիքների, մեթոդների հեղինակներ են: Որպես մենթորներ և քոուչեր աշխատում են կրթական ոլորտի տարբեր դերակատարների հետ՝ օգնելով բարձրացնել կրթական ծրագրերի արդյունավետությունն ու որակը, հարստացնելով դրանք ժամանակակաից, ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդական լուծումներով: Արեգը և Զարուհին որպես փորձագետներ և խորհրդատուներ աշխատել և աշխատում են Հայաստանում և արտասահմանում, պետական և ոչ պետական կառույցների, մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ, որոնց թվում են Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կրթական ծրագրերը: