ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
31 July 2023

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագիր

 

   Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն  դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի  20 մասնակիցներ հուլիսի 27-ին այցելեցին  ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոն:

   Կենտրոնում տեղի ունեցած դասընթացը վարեց  ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանը, ով ունկնդիրներին ծանոթացրեց հակակոռուպցիոն պայքարում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դերին,  Կոմիտեի գործառույթներին և պատասխանեց մասնակիցներին հարցերին:

    Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ և  մասնագիտական առցանց մեդիայի տեղեկատվական աջակցությամբ իրականացնում է  Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն  դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագիրը:

  Ծրագրի շրջանակներում 20 մասնակիցներ այցելում են  պետական մարմիններ և հանդիպումներ ունենում պատկան մարմինների ղեկավարների հետ: Այցելությունների և հանդիպումների նպատակն է ծանոթացնել ՀՀ-ում գործող դատաիրավական, այդ թվում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին և նպաստել Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների պրակտիկ ոլորտային գիտելիքների զարգացմանը: