Բոլոր նորությունները
-
31 October 2025ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը «Գրանթ Թորնթոն» Հայաստանի գրասենյակի հետ համատեղ՝ «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի աջակցությամբ մեկնարկում է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել 2023 թվականի հակամարտության հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին և ՊԵԿ աշխատակիցներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ:
-
8 October 2025Արուսյակ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նմանատիպ կրթական ծրագրերի դերը պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության ձևավորման գործում և նշեց,- «Համաշխարհային տնտեսությունում հաջողությունը պահանջում է ոչ միայն որակյալ ապրանք, այլ նաև խորքային գիտելիք միջազգային չափանիշների, մաքսային ընթացակարգերի և շուկայի պահանջների վերաբերյալ։ Կրթությունն այն հիմնարար գործիքներից է, որի միջոցով կարելի է հասնել այդ հաջողությանը»։
-
30 September 2025«Երկրները մեկ հարկի տակ, 2025» միջազգային ֆորումի շրջանակում կայացած «Բարձր տեխնոլոգիաները փոքր և միջին բիզնեսի զարգացման մեջ․ ժամանակակից մարտահրավերներն ու պետական աջակցության դերը ձեռներեցության մեջ» թեմայով պանելային քննարկման հրավիրված խոսնակներից էր ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն՝ Արուսյակ Միրզախանյանը։