Բոլոր նորությունները
-
1 July 2024Արդյունավետ կառավարումը պահանջում է ճիշտ ու տեղին մոտեցումների և գործիքների կիրառություն, ինչը և կարևորելով՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի «Կառավարման հմտություններ» թեմայով դասընթացում ներառված է «Փոփոխությունների կառավարում» թեման, որը հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար վարեց ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի դասընթացավար Անի Ջաբաղյանը։
-
17 June 2024Համաշխարհային Բանկը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացում, մաքսային մարմին» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, 2024 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 12-ը կազմակերպեց «Հաշվապահական հաշվառումը հետբացթողումային հսկողության և ստուգումների շրջանակում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում, որը վարեց «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» աուդիտորական ընկերության հմուտ մասնագետ Լիլիթ Մինասյանը։
-
17 June 2024Հունիսի 4-ին և 5-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Մաքսային իրավախախտումները, տույժերի նշանակումը և բողոքարկումը» թեմայով երկու դասընթաց ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկաման և հսկողության վարչության, ՀՀ ՊԵԿ էլեկտրոնյան առևտրի և օդային փոխադրումներ իրականացնող վարչության մաքսային ծառայողների համար: