օպեր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կազմակերպում է «Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց» և «Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց» ներքոնշյալ ստորաբաժանումների պաշտոնները համալրելու համար՝
- Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն
Հարկային ծառայողի պատրաստման դասընթաց
(Կրտսեր, առաջատար, Գլխավոր 1-ին մակարդակ, Գլխավոր 2-րդ մակարդակ, բարձրագույն)
2․ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց
(Կրտսեր, առաջատար, Գլխավոր 1-ին մակարդակ, Գլխավոր 2-րդ մակարդակ, բարձրագույն)
3․ Ներքին անվտանգության վարչություն
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց
(Կրտսեր, առաջատար, Գլխավոր 1-ին մակարդակ, Գլխավոր 2-րդ մակարդակ, բարձրագույն)
Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ
Դասընթացի նպատակ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նոր չափանիշներով հարկային և մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն ՀՀ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում:
Պարտադիր պայման
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում https://srctrainingcenter.spark.work/career/job/8/application?lang=am ՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները՝
- լուսանկար
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ կամ չունենալու վերաբերյալ տեղեկանք),
- հարկային կամ մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր,
- արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
- բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին)։ Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը,
- Օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ, եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է,
Տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից թեստային կամ այլ եղանակով անցկացված քննության արդյունքում օտար լեզվի համապատասխան մակարդակի առկայության վերաբերյալ տրված վկայականը:
Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան օտար լեզվով։
Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում դիմորդը կմասնակցի ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը։
8. Հարկային և մաքսային ծառայողների համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ (վերաբերվում է միայն ներկա պահին ՊԵԿ-ում աշխատողներին),
9․Դիմում ( Ձև 1)՝ ներառված է հայտադիմումի մեջ,
10․Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (ներբեռնել և լրացնել Բարեվարքության հարցաթերթ` Ձև 2):
Բարեվարքության հարցաթերթի լրացման Ուղեցույց։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետոանհրաժեշտ է ուղարկել word և pdf (ստորագրված) տարբերակները։
Հարկային և մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=203872
Դասընթացի ընդունելության մանրամասներ
Ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) թեստավորում՝ համակարգչային գիտելիքների ստուգում և օտար լեզվի իմացության ստուգում՝ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջի դեպքում,
2) հարցազրույց,
3) ֆիզիկական պատրաստվածության ստուգում (պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում),
4) դասընթաց,
5) պաշտոնի նշանակման հարցազրույց։
1․Թեստավորում (պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում)
1․1 օտար լեզվի գիտելիքների ստուգում,
Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:
1․2 համակարգչային գիտելիքների ստուգում,
Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, ովքեր ստանում են 70% և ավել գնահատական:
Ուսումնական կենտրոնը թեստավորման օրվա, վայրի և ժամի մասին բոլոր թեստավորումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է մասնակցին՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով։
Համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման փուլի հարցերի նախապատրաստման 4 տեսաուղեցույցերը առկա են հղումներում՝ https://youtu.be/iFxywQ11Cn0, https://youtu.be/BUQNamoaums, https://youtu.be/lYkUowne2hQ, https://youtu.be/1I1rfrZrbbw:
Համակարգչային գիտելիքների ստուգման հարցաշար
Օտար լեզվի իմացության ստուգման հարցաշար
2․ Հարցազրույց
Թեստավորումից հետո կազմակերպվում է հարցազրույցի փուլը։
Հարցազրույցի ընթացքում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել մասնագիտությանը, հարկային կամ մաքսային օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային կամ մաքսային ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։
Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում:
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկացնում է Ուսումնական կենտրոնը 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին, իսկ պաշտոնի անձնագրով ֆիզիկական պատրաստվածության պահանջ նախատեսված լինելու դեպքում՝ մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին՝ ֆիզիկական պատրաստվածության ստուգման արդյունքներով անցողիկ նվազագույն միավորը հավաքելու պարագայում։
3․ ֆիզիկական պատրաստվածության ստուգում (պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում)
Պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվում է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների թափուր պաշտոնների համալրման նպատակով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության ստուգում: Ֆիզիկական պատրաստվածության ստուգումը հաղթահարած են համարվում պաշտոնի անձնագրով նախատեսված ֆիզիկական պատրաստվածության պահանջների գնահատականների հանրագումարի հնարավոր առավելագույնի առնվազն 70% ստացած մասնակիցները։
4․ Դասընթաց
Դասընթացի տևողությունը բոլոր պաշտոնների համար կազմում է՝
1․ Ոչ ղեկավար (կրտսեր, առաջատար, գլխավոր 2-րդ մակարդակ) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմանե,ր
2․ Ղեկավար (բացառությամբ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնների համալրման համար մինչև 2 շաբաթ, որը ներառում է մասնագիտական թեմաներ և մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ,
3․ Ստորաբաժանման ղեկավար պաշտոնների համալրման համար մինչև 5 օր, որը ներառում է կառավարչական հմտություններին վերաբերող թեմաներ։
Դասընթացի ավարտին իրականացվելու է թեստավորում։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել դաս՝ զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դասընթացները կանցկացվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։
Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=203872
5․ Պաշտոնի նշանակման հարցազրույց
Պաշտոնի նշանակման հարցազրույցի նպատակն է հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար թեկնածուների ցուցակում ընդգրկված տվյալ պաշտոնի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը:
Պաշտոնի նշանակման հարցազրույցին հրավիրվելու նպատակով Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը հրապարակում է հայտարարություն, որը ներառում է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու հրավերը, այդ թվում՝ պաշտոնների ցանկը, հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնի անձնագիրը։
Պաշտոնի նշանակման հարցազրույցի անցկացման նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից ձևավորվում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ:
Պաշտոնի նշանակման հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր մասնակցի գնահատումը իրականացնում է «դրական» կամ «բացասական» որոշում կայացնելու եղանակով: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է «դրական» որոշում կայացնել տվյալ պաշտոնին հավակնող բոլոր մասնակիցներից միայն մեկի համար։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 28-ն-է:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://srctrainingcenter.spark.work/career/job/8/application?lang=am
Դիմորդների հետ հետադարձ կապը ապահովվելու է բացառապես դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: