ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
13 April 2024

Վերահսկող երկակի և ռազմական նշանակության ապրանքատեսակների ճանաչում» խորագրով դասընթաց

   ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» ՀԿ-ի կոմից կազմակերպված «Վերահսկող երկակի և ռազմական նշանակության ապրանքատեսակների ճանաչում» խորագրով դասընթացը: Դասընթացի նպատակն էր համակարգ նոր ընդունված մաքսային ծառայողներին փոխանցել արտահանման վերահսկողության համակարգի և ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման վերաբերյալ գիտելիքներ՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում աշխատանքային գործառույթները պատշաճ կատարելու համար:

  Դասընթացը վարել են «Ապրանքների ճանաչում, դասակարգում և սեմինարների կազմակերպում դասընթաց»-ի երկրորդ փուլը հաղթահարած մասնակիցները՝ Հովակիմյան Ալբերտը, Բաղդասարյան Արթուրը և Օվսոյան Աննան:

  Երիտասարդ դասընթացավարներին զուգահեռ  իրենց փորձով և գիտելքիներով կիսվել են նաև «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Գասպարյանը  և ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության  գլխավոր մաքսային տեսուչ,  Ուսումնական կենտրոնի դասընթացավար Լիլիթ Ղազարյանը։