ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
30 May 2025

Տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

 

  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի ներկայացուցիչները՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի և ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանի հետ միասին տեղեկատվական հանդիպում ունեցան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։

 Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՊԵԿ ռազմավարական առաջնահերթությունները, ռազմավարական պլանավորման և դրա իրագործման հիմնական մեխանիզմները, ստորաբաժանումների հիմնական գործառույթները, կարիերայի մեկնարկի մասնագիտական պահանջները, ինչպես նաև ուսանողների՝ «Զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի» և «Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի» վաչությունների գործունեությանը մասնակից դառնալու հնարավորությունները:

 Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հարկային վարչարարության բարելավման ժամանակակից մոտեցումներին ու մարտահրավերներին, հարկ վճարողների հետ փոխգործակցության նորարարական գործիքներին, ինչպես նաև հարկային  և մաքսային գործընթացների արդյունավետության վրա թվայնացման ազդեցությանը:

  ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կարևորում է այսօինակ համագործակցությունները որպես արդյունավետ գործիք՝ ուսանողներին աշխատաշուկային նախապատրաստելու, կրթական ծրագրերն իրական պահանջներին համապատասխանեցնելու և ոլորտում նոր սերնդի մասնագետների ներգրավումը խթանելու համար։