ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
24 September 2025

Շարունակական համագործակցություն համալսարանների հետ

 

Անցած շաբաթը հագեցած էր համալսարանների հետ  ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ակտիվ համագործակցությամբ։ Կենտրոնը ներկայացված էր «ԲանՈւԳործ ԵՊՀ Էքսպո-2025» ամենամյա ցուցահանդեսին, իսկ սեպտեմբերի 19-ին մասնակցեց նաև ՀՊՏՀ-ում անցկացված աշխատանքի տոնավաճառին։

Միջոցառումների նպատակը համալսարանականների և գործատուների միջև արդյունավետ համագործակցության հարթակի ստեղծումն է, որն ուղղված է ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, կարիերայի պլանավորմանը և հնարավորությունների բացահայտմանը։

Մեր տաղավարում ուսանողները հնարավորություն ունեցան՝
✔️ ծանոթանալու Ուսումնական կենտրոնի բազմազան կրթական ծրագրերին,
✔️ բացահայտելու հարկային և մաքսային համակարգում կարիերա սկսելու հնարավորությունները,
✔️ ստանալու մասնագիտական խորհրդատվություն փորձառու մասնագետներից,
✔️ մասնակցելու հետաքրքիր կուպոնային խաղարկության՝ նվերներով և անակնկալներով։

Ուսանողների մեծ հետաքրքրությունը ևս մեկ անգամ ընդգծեց Ուսումնական կենտրոնի կարևոր դերը երիտասարդ մասնագետների գիտելիքների ու հմտությունների զարգացման գործընթացում։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ոգեշնչում են ուսանողներին կառուցել սեփական կարիերայի ուղին, այլև ամրապնդում են գործատու-բուհ համագործակցությունը՝ նպաստելով ավելի մրցունակ և մասնագիտացված աշխատաշուկայի ձևավորմանը։