«Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնում
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով եռամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համատեղ կազմակերպած դասընթացների արդյունքում հարկային համակարգի 64 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել ռուսաց լեզվի իմացությունը:
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի Ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասընթացավարներին և մասնակիցներին հերթական հաջողված աշխատանքի համար:
Երևանի Ռուսական տան ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին և հայտնեցին պատրաստակամություն ծրագրի շարունակականության ապահովման և հետագայում համագործակցության ընդլայնման նպատակով:
Դասընթացավար Լյուդմիլա Աղախանյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ և պատշաճ մասնակցության համար:
Մասնակիցները բարձր գնահատեցին թե՛ դասընթացավարների աշխատանքը, թե՛ դասընթացի արդյունքները՝ ընդգծելով ձեռք բերած գիտելիքի կիրառելիության անհրաժեշտությունը աշխատանքային գործընթացներում: