ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
19 April 2024

«Պետական մարմիններում պաշտոնական գրագրության վարման, գրագետ հաղորդակցության և պետական կառույցների իմիջի ձևավորման առանձնահատկությունները» թեմայով դասընթաց

    ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը շարունակում է իր ակտիվ    գործունեությունը՝ լսարանի կողմից հետաքրքրիր և պահանջված դադընթացներ կազմակերպելու  ուղղությամբ:

 Մասնավորապես, ապրիլի 18-ին  ՈՒսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Պետական մարմիններում պաշտոնական գրագրության վարման, գրագետ հաղորդակցության և պետական կառույցների իմիջի ձևավորման առանձնահատկությունները» թեմայով դասընթաց մաքսային ստորաբաժանումների աշխատողների համար:

 Դասընթացը վարեց  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ, գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրոս Մարինա Օհանջանյանը:

 Կարևորելով համակարգի  աշխատողների կողմից պաշտոնական գրագրության վարման պահանջների  ու առանձնահատկությունների տիրապետումը՝ գործնական օրինակների միջոցով ՊԵԿ համակարգի աշխատակիցներին ներկայացվել են գրավոր խոսքում վարչական ոճի կիրառման հմտությունները, ինչպես նաև պաշտոնական գրագրությունում կիրառվող ոճական և քերականական վերջին փոփոխություններն ու նորամուծությունները: Ակնկալվում է, որ անցկացվող դասընթացները կնպաստեն համակարգում պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

  Դասընթացին անդրադրաձ է կատարվել  նաև ՀՀ ՊԵԿ համակարգի իմիջի ձևավորման հիմնական սկզբունքների ու գործիքների առանձնահատկություններին՝ կառույցի աշխատակիցների գրագետ հաղորդակցման հմտությունների զարգացման, քաղաքացի-պաշտոնյա երկխոսության կայացման ու համակարգի  ծառայողների դրական իմիջի ձևավորման նպատակով: