ՊԵԿ Ուսումնական կենտրոնը մասնակցեց ՀՖՀՀ աշխատանքի տոնավաճառին
2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի (ՀՖՀՀ) կազմակերպած աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառումը միավորել էր տարբեր պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր ներկայացնում էին ուսանողներին և շրջանավարտներին իրենց կողմից առաջարկվող կարիերայի և պրակտիկայի հնարավորությունները։
Տոնավաճառի ընթացքում ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները, Պետական եկամուտների կոմիտեում առկա թափուր աշխատատեղերն ու պրակտիկայի հնարավորությունները։ Բացի այդ, կենտրոնը հավաքագրեց հետաքրքրված ուսանողների և շրջանավարտների թեկնածությունների տվյալները՝ հետագա համագործակցության նպատակով։
Այս տարվա տոնավաճառը առանձնահատուկ էր նաև նրանով, որ ՀՖՀՀ-ն նշում է իր հիմնադրման 25-ամյակը։ Նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեց համալսարանի անցած արժեքավոր ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով կրթական հաստատության և պետական կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։
ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնակցությունը նման միջոցառումներին կարևոր դեր ունի երիտասարդ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական կողմնորոշման և պետական ծառայության նկատմամբ հետաքրքրության բարձրացման գործում։