ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
26 December 2025

Անձնվեր աշխատանքի և մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևներ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր գնահատանքի են արժանացել մի շարք աշխատակիցներ՝ իրենց երկարամյա, բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված նշանակալի ավանդի համար։

Այս գնահատականին է արժանացել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը պարգևատրվել է ՀՀ ՊԵԿ նախագահի «Համագործակցության և փոխգործակցության» մեդալով՝ հարկային և մաքսային համակարգերի զարգացման, կարողությունների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության խթանման գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և զգալի ավանդի համար։

Միևնույն ժամանակ, ծառայողական պարտականություններն ու վերապահված հանձնարարականները բարեխղճորեն, ժամանակին և բարձր մասնագիտական մակարդակով կատարելու համար ՀՀ ՊԵԿ նախագահի շնորհակալագրերի են արժանացել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ Լիանուշ Օհանյանը և Աշխարուհի Քալանթարը։

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կարևորում է իր աշխատակիցների մասնագիտական նվաճումների արժևորումը և խրախուսումը՝ որպես կազմակերպության կայուն զարգացման, արդյունավետ աշխատանքի և բարձր արդյունքների ապահովման կարևոր բաղադրիչ։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին պարգևների և շնորհակալագրերի արժանանալու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական հաջողություններ և նոր ձեռքբերումներ իրենց պատասխանատու ու կարևոր առաքելության իրականացման ճանապարհին։