Մեկնարկում են «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համագործակցության արդյունքում փետրվարի 27-ից մեկնարկում են «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ Պետական եկամուտների կոմիտեի Հարկ վճարողների սպասարկման վարչության ծառայողների համար:
Դասընթացի նպատակն է բարձրացնել ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության ծառայողների՝ ընդհանուր և գործնական ռուսերենի տիրապետման և կիրառման մակարդակը՝ ապահովելով գործնական միջավայրում ռուսերեն լեզվով ազատ հաղորդակցվելու հնարավորությունները:
Դասընթացները կընթանան մինչ ապրիլի 25-ը:
Դասընթացը կվարի ՀՀ-ում «Ռուսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ազգային լսարանում դասավանդող ռուսաց լեզվի մասնագետների վերապատրաստող, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի դասախոս Լիլիյա Բալասանյանը։
«Ռուսական տունն արդեն անցկացրել է ռուսաց լեզվի դասընթացներ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային ծառայության աշխատակիցների, իսկ ավելի վաղ՝ Սյունիքի ու Շիրակի մարզերի և Երևան քաղաքի ոստիկանների համար։ Դասընթացները արդյունավետ են և դա փաստում են մասնակիցները՝ նշելով, որ շատ կարևոր և օգտակար են ամենօրյա աշխատանքի համար»։
Ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող Գեռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության շարունակականության, արդյունավետության և հասցեականության ապահովման համար՝ կարևորելով գիտելիքի և փորձի տարածմանը նպաստող փոխշահավետ ծրագրերի իրականացումը։