«Կառավարչական հմտություններ» թեմայով երկու դասընթաց մաքսային համակարգի ղեկավար անձնակազմի համար
Հաղորդակցման ճիշտ մոտեցումների կիրառումն ու կարողությունների անընդհատ զարգացումը կարևոր անհրաժեշտություն են ցանկացած առաջնորդի համար: Դրանք կարևոր են աշխատանքային գործընթացները արդյունավետ կառավարելու, աշխատակիցներին ուղղորդելու, գործընկերների աջակցությունը ստանալու և շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը ապահովելու համար:
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 31-ը տեղի ունեցավ «Կառավարչական հմտություններ» թեմայով երկու դասընթաց՝ մաքսային համակարգի ղեկավար անձնակազմի համար, որոնք ներառում էին փափուկ հմտությունների զարգացման 26 թեմաներ:
Դասընթացների նպատակն էր փոխանցել տեղեկատվություն, գործիքներ, մոտեցումներ, փորձ ու հնարավորություն տալ յուրաքանչյուրին վերցնել նրանք, որոնք կօգնեն ավելի հիմնավոր, տվյալահենք ու արդյունավետ կառավարչական որոշումներ կայացնելուն:
Դասընթացը տեսական և գործնական աշխատանքների համատեղում էր՝ ներառելով դասախոսություններ, տեսողական նյութեր, քննարկումներ, իրավիճակային վերլուծություններ, վարքագծերի վերլուծություն և պատճառահետևանքային կապերի բացահայտում, ինքնաճանաչողական գործիքների, փափուկ ունակությունների զարգացման և հմտությունների բարելավման բազմակողմանի մեթոդների կիրառություն:
Դասընթացավարների ընտրությունը կատարելիս Կենտրոնը հիմնականում կարևորել է երկու փաստ՝
- դասընթացավարները ունենան գիտելիքների և փորձի հարուստ ու համապատասխան պաշար հատկապես պետական համակարգին առնչվող,
- դասընթացների բովանդակությունը մշակելիս հենվեն իրենց գործի գիտակ մասնակիցների յուրահատուկ կարիքների ու նպատակների վրա, հարմարեցնեն իրենց մոտեցումները՝ ապահովելով լսարանի համար սպասելի ու ցանկալի արդյունքներ:
Դասընթացավարների պորֆեսիոնալ աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել մասնակիցների կողմից՝ հիմնավորելով նման դասընթացների շարունակականության ապահովումը:
«Ճիշտ հաղորդակցությունը մարդկանց ոգեշնչելու և մոտիվացնելու ճանապարհն է և, ի վերջո, ձեր թիմային գործունեության ընդհանուր հաջողության բանալին է՝ անկախ նրանից ղեկավար պաշտոն եք զբաղեցնում պետական համակարգում, թե՝ մասնավոր»-Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյան: