«Ինչպե՞ս և որտե՞ղ կիրառել մարքեթինգային գործիքները» թեմայով դասընթաց
Թե ինչպե՞ս անհատը բացահայտի իր պոտենցիալը, ինչպե՞ս ճիշտ ներկայացնի իր ուժեղ կողմերը, համանման ձևով որևէ ընկերության աշխատակից լինելու դեպքում ինչպե՞ս նպաստի այդ ընկերության զարգացմանն ու առաջընթացին։ Այս հարցերի պատասխանն այն է, որ անհրաժեշտ է ունենալ հմտություններով լի զամբյուղ, որը պարբերաբար պետք է ավելացնել, փոխել; գործընթաց, որը պահանջում է շարունակական կրթության ստացում և որը ժամանակակից աշխարհի հրամայականներից է։
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Ինչպե՞ս և որտե՞ղ կիրառել մարքեթինգային գործիքները» թեմայով երկամսյա դասընթաց, որը վարեցին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի մարքեթինգի մասնագետ Անի Ջաբաղյանը, «Թի Սի Էֆ Արմենիա» ընկերության աշխատակիցներ՝ «Սոցիալական ցանցերի և ինֆլյուենսեր մարքեթինգ բաժինների» ղեկավար Ալբերտ Արշակյանը, «Գովազդի թիմ»-ի ղեկավար Նորայր Զաքարյանը, «Քոփիռայթինգի թիմ»-ի ղեկավար Աննա Ոսկանյանը, «Վիզուալ կոնտենտ բաժնի» ղեկավար Արէտ Պօզթաշը, Ծրագրերի ղեկավար Մուշեղ Հակոբյանը և «Լինքդին Արմենիա» ընկերության հիմնադիր Մարիամ Սարգսյանը։
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել մարքեթինգի գործիքակազմին ու մարքեթինգային գործունեության ընթացքում կիրառվող տարբեր պրակտիկ մոտեցումների, որպեսզի մասնակիցները կարողանան վստահորեն տարանջատել, թե գործիքներից յուրաքանչյուրը հասցեական երբ, ինչպես և որ գործառույթներն իրականացնելիս կիրառեն:
«Մարքեթինգը ամեն ինչ է և ամեն ինչ մարքեթինգ է» արտահայությունը արդիական է և խոսում է մարքեթինիգի կարևորության մասին մի քանի պատճառներով՝
Իրազեկում-Այն օգնում է ստեղծել իրազեկվածություն արտադրանքի, ծառայության կամ գործունեության մասին: Առանց մարքեթինգի, պոտենցիալ հաճախորդները երբեք չեն իմանա արտադրանքի/ծառայության գոյության մասին:
Հարաբերություն-Արդյունավետ մարքեթինգը կառուցում է հարաբերություններ հաճախորդների հետ՝ խթանելով հավատարմությունը:
Տարբերակում-Այն օգնում է տարբերվել մրցակիցներից՝ ընդգծելով ընկերության առաջարկների առանձնահատկություններն ու առավելությունները:
Տեղեկատվություն-Մարքեթինգը արժեքավոր տեղեկատվություն է տալիս հաճախորդների նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ՝ թույլ տալով ընկերություններին արդյունավետորեն հարմարեցնել իրենց ռազմավարությունները:
Վաճառքի աճ-Տեղին մարքեթինգային ռազմավարությունները խթանում են վաճառքը և եկամուտը։
Բրենդի հեղինակություն-Հետևողական մարքեթինգը օգնում է հաստատել և պահպանել բրենդի դրական համբավը, որը ազդում է հաճախորդների վստահության վրա:
Միտումներ-Այն ընկերություններին տեղեկացնում է շուկայի միտումների և տեղաշարժերի մասին՝ թույլ տալով նրանց համապատասխանեցնել գործունեությունը և նորարարություններ կատարել:
Ներգրավվածություն-մարքեթինգը ներգրավում է հաճախորդներին տարբեր ուղիներով` ստեղծելով փոխգործակցության և հետադարձ կապի հնարավորություններ:
Ըստ էության, մարքեթինգը կամուրջ է ընկերության և նրա հաճախորդների միջև, որը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բավարարել լսարանի կարիքները և հաջողել գործունեություն իրականացնելիս:
Այլն․․․
Դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն ամբողջապես ու խորապես պատկերացում կազմեցին մարքեթինգի աշխարհի մասին, այլև գործնականորեն աշխատեցին մարքեթինգային գործիքներով ու պրակտիկ օրինակների վրա։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։ Ծրագրի նկարագրություն Այս պատասխանատու աշխատանքի մասնակից է դարձել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը։