ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
11 October 2024

«Հուզական բանականություն» թեմայով դասընթաց

 

Արդյունավետ ղեկավարումը ներառում է մի շարք հմտությունների և որակների առկայություն, որոնցից է հուզական բանականության կառավարումը։ Ուստի, կառավարման գործընթացում հաջողելու համար էական նշանակություն ունի թե՛ ղեկավարի, և  թե՛ աշխատակիցների հույզերի ճիշտ կառավարումն ու դրանց ուղղորդումը գործառույթներն իրականացնելիս։

Հուզական բանականությունը վերաբերում է սեփական և ուրիշների հույզերը ճանաչելու, հասկանալու, կառավարելու և ազդելու կարողությանը: Այն վճռորոշ դեր է խաղում այն ​​բանում, թե ինչպես ենք մենք շփվում ուրիշների հետ, կառավարում սթրեսը և որոշումներ կայացնում:

Կարևորելով փափուկ հմտությունների շարունական բարելավումը և  զարգացումը` ՀՀ ՊԵԿ Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց  համար կազմակերպված «Կառավարչական հմտություններ»  դասընթացի շրջանակներում  «Հուզական բանականություն», «Կառավարման հմտություններ»  և «Առաջնորդման հմտությունների զարգացում»  թեմաներով եռօրյա դասընթաց վարեց կառավարման ոլորտում 16 տարվա փորձ ունեցող, բժիշկ, բիզնես խորհրդատու, մոտիվացիոն խոսնակ, 2005 և 2008 թվականներին «Եվրոպայի լավագույն առաջնորդ» ճանաչված, 2017 թվականին «Գործարար կանայք» մրցույթի նոմինանտ, «Հավասարակշռության կետ» գրքի հեղինակ, քոուչ,  դասընթացավար Գոհար Դավթյանը ։

  • Հուզական բանականության կառավարումը իր մեջ ներառում է՝
  • Ինքնագիտակցություն-սեփական հույզերը, ուժեղ, թույլ կողմերը, արժեքները և մղումները ճանաչելու և հասկանալու կարողություն:
  • Ինքնակարգավորում- հույզերը, ազդակները և ռեսուրսները կառավարելու և ուղղորդելու կարողություն, ինչը թույլ է տալիս հանգիստ և զսպված հոգեվիճակում որոշումներ կայացնել։
  • Մոտիվացիա- նպատակներին եռանդով և համառորեն  հասնելու ճանապարհը հաճախ պայմանավորված է ոչ թե արտաքին պարգևներով, այլ ներքին գործոններով:
  • Կարեկցանք-ուրիշների զգացմունքները հասկանալու և կիսելու ունակություն, ինչը թույլ է տալիս ավելի լավ միջանձնային հարաբերություններ հաստատել և հաղորդակցվել:
  • Այլն։

Քանի որ կառավարումը ներառում  է նպատակներին հասնելու համար  նաև անհատներին կամ  թիմերին ուղղորդող, ազդող և ոգեշնչող գործառույթների ապահովումը, ապա զարգացող հուզական ինտելեկտը կարող է հանգեցնել հարաբերությունների բարելավմանը, ավելի լավ հոգեկան առողջությանը և ավելի մեծ հաջողությունների առկայությանը անձնական և մասնագիտական ​​միջավայրերում: