ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
17 September 2024

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

  «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի գործընկեր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցող «Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց» թեմայով  դասընթացը, որին մասնակցեցին 15 արցախահայեր։

     Դասընթացը վարեցին՝

  • ՀՀ Ֆինանսների նախարարության Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը,
  • Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի անդամ, Աթենք ՍՊԸ տնօրենի խորհրդական Րաֆֆի Ալեքսանյանը,
  • ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

  Դասընթացի նպատակն էր  մասնակիցներին ծանոթացնել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ  պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները և նախապատրաստել  հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությանը։

  Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛րԱրցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։ Ծրագրի նկարագրություն: Այս պատասխանատու աշխատանքի մասնակից է դարձել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը։