ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
30 April 2024

Հանդիպում ՀԱՊՀ-ի ուսանողների հետ

Իրազեկման հանդիպումների շրջանակներում, ապրիլի 30-ին, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որն իր խոսքում կարևորեց Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծելով Պոլիտեխնիկական համալսարանի ակադեմիական, մասնագիտական կարողությունների հնարավոր կիրառումը պետական համակարգում։

Հանդիպումն ուղղված էր կամրջելու ուսանողների ձեռք բերված գիտելիքների կիրառման հնարավորությունների ստեղծմանը պետական եկամուտների վարչարարության գործընթացներում: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների փորձառու մասնագետների հետ:

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները ընդգծեցին ՊԵԿ-ում գործնական հմտությունների զարգացման հնարավորությունների մասին, որոնք համապատասխանում են անընդհատ զարգացող միջազգային ստանդարտներին:

Ուսանողներին ներկայացվեցին ստորաբաժանումների տարբեր գործառույթներն ու պարտականությունները՝ առաջացնելով հետաքրքրություն կարիերայի հնարավոր ուղիների վերաբերյալ: ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին Մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի ընդունելության գործընթացը, որը մեկնարկել է ապրիլի 29-ից՝  ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող չորսշաբաթյա՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով։ 

Հանդիպումը հարթակ ստեղծեց ամրապնդելու Պետություն-բուհ համագործակցությունը։