Հանդիպում ՀՊՏՀ-ի ուսանողների հետ
Հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում ապրիլի 18-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՊԵԿ աշխատակիցների հետ այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ուսանողներին իրազեկելու՝ Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և պրակտիկա ստանալու, օրենսդրական փոփոխությունների, ընթացիկ միջոցառումների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի ընդունվելու հնարավորությունների մասին։
Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը և ՀՀ ՊԵԿ աշխատակիցները ուսանողներին ծանոթացրին Կենտրոնի գործունեությանը, ներկայացրին աշխատանքային հեռանկարները, որոնք կարող են նպաստել վերջիններիս մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:
Պետական եկամուտների կոմիտեի ծրագրերի նկատմամբ արդեն իսկ առկա հետաքրքրությունն ապահովեց արդյունավետ հաղորդակցումն ու ծրագրերի հասցեական իրազեկումը: Մասնակիցների հետաքրքրությունը մեծ էր հատկապես առաջիկայում մաքսային համակարգում մեկնարկող բարեփոխումների նկատմամբ:
ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանն իր խոսքում նշեց ծրագրի կարևորության մասին՝ ակնկալելով էլ ավելի արդյունավետ համագործակցություն։