Հանդիպում ՀՖՀՀ-ի ուսանողների հետ
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և ուսանողների հերթական հանդիպումը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում:
ՀՀ ՊԵԿ-ի աշխատակիցների և ուսանողների հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի ընդունվելու պայմանները և մասնագիտական առաջխաղացման առանձնահատկություններն ու հնարավորությունները: Կոմիտեն առաջարկում է կարիերայի բազմատեսակ ուղիներ՝ մաքսային, հարկային վերլուծություն, աուդիտ, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն, հնարավորություններ է ստեղծում ապահովելու արժեքավոր հմտությունների զարգացում՝ միտված պետականաշինությանը և մասնագիտական կյանքի կատարելագործմանը:
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Սալվա Նակուզին , ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 10 և աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանը, ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանը, ՀՀ ՊԵԿ Նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանը:
Ողջույնի խոսքում Համալսարանի ռեկտորը նշեց Պետության և Բուհի երկխոսության, համագործակցության կարևորության մասին: Տիկին Սալվա Նակուզին շեշտադրեց նաև պետական, հանրային ոլորտին ծառայելու հպարտությունը։ Նա կոչ արեց ուսանողներին ջանքեր ներդնել համալրելու ՊԵԿ-ի պրոֆեսիոնալ թիմին։
«Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության մեջ Պետական եկամուտների կոմիտե աշխատանքի ընդունվելու ընթացակարգն ու մասնագիտական շարունակական զարգացման հնարավորությունները: ՊԵԿ աշխատակիցները ներկայացրեցին յուրաքանչյուր վարչության նպատակները, գործառույթները, մրցակցային առավելություններն ու այլ ծրագրերը: Հանդիպումը կառուցողական էր, քանի որ քննարկվող թեմաները տեղին ու հեռանկարային են երկուստեք։
Ուսանողների շարքերում էին «Իրավագիտություն», «Կառավարում», «Մարքեթինգ» մասնագիտություններ ուսումնառող ուսանողներ, որոնք բարձրացրեցին մաքսային և հարկային ոլորտներին առնչվող տարաբնույթ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ մասնագետների կողմից։ Մասնագետների կողմից շեշտադրվեց ՊԵԿ-ը վերլուծական հմտություններով և իրավական սկզբունքների գիտելիքներով համալրելու անհրաժեշտությունը, որոնք կարևոր են հարկերի օրինական և արդյունավետ հավաքագրման և այս դինամիկ ոլորտում հաջողության հասնելու համար:
Տեղեկատվական այս հանդիպումները փաստում են այն առաջընթացը, որն ուղղված է վառ և տաղանդավոր երիտասարդներին ներգրավվմանը և հզոր աշխատուժի ստեղծմանը: