Համաշխարհային բանկի աջակցությամբ հետբացթողումային հսկողության կարողությունների զարգացման ծրագիր
Համաշխարհային բանկի աջակցությամբ հետբացթողումային հսկողության կարողությունների զարգացման շրջանակներում 2023 և 2024 թվականների ընթացքում միջազգային փորձագետների ներգրավմամբ իրականացվում է մի քանի փուլերից բաղկացած ծրագիր: Ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ից-26-ը ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության և ստւգումների վարչության աշխատակիցների համար կազմակերպվել է հերթական աշխատաժողովը ՀՀ ՊԵԿ ուսաումնական կենտրոնում:
Համաշխարհային Մաքսային Կազմակերպությունը և Համաշխարհային Բանկը՝ որդեգրելով ապրանքների բացթողման փուլից և բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու քաղաքականությունը, հավատարիմ մնալով Առևտրի Դյուրացման Համաձայնագրի դրույթներին, առանձնակի տեղ են հատկացնում միջազգային ստանդարտներին համապատասխան հետբացթողումային հսկողություն իրականացնելուն։
Աշխատաժողովի նպատակն էր մաքսային ստուգումներ (Post Clearance Audit) իրականացնող պաշտոնատար անձանց միջազգային պրակտիկայում առկա նորարարություններին ծանոթացնելը, քննարկումներ ունենալը, ստացված գիտելիքները և միջազգային օրինակները պրակտիկ կիրառման մեջ տեղայանացնելը, մասնավորապես՝ մաքսային մարմինների լիազորությունների շրջանակներում իրականացվող գործառույթների, այդ թվում հետբացթողումային հսկողության իրականացման համար ԵՄ մաքսային մարմինների կողմից ՀՄԿ միջազգային ստանդարտների համաձայն կիրառվող մաքսային ստուգումների և ռիսկերի կառավարման համակարգերին, արտագնա գործարքների և համակարգի վրա հիմնված ստուգումների ընթացակարգերին և ծրագրերին ծանոթացնելը, առաջավոր փորձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում կիրառելը, ինչպես նաև երկրների մաքսային մարմինների մաքսային ծառայողների միջև փորձի և գիտելիքների փոխանակելը։
Նշենք նաև, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում Համաշխարհային բանկի և ՀՄԿ աջակցությամբ իրականացվել են մի շարք ուսուցողական, ճանաչողական միջոցառումներ, որոնք նույնպես ուղղված են եղել ՀՀ-ում հետբացթողումային հսկողության կարողությունների ամրապնդմանը: