ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
29 September 2025

Համագործակցության հուշագիր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջև

Այսօր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Փաստաթուղթը հիմք կհանդիսանա կրթության, մշակույթի և մասնագիտական զարգացման ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Հուշագրի կնքման նպատակն է ապահովել՝

  1. համագործակցություն՝ կրթության, մշակույթի, գիտության և միջմշակութային հաղորդակցության ոլորտներում,
  2. համատեղ կոնֆերանսների, ֆորումների, կլոր սեղանների, դասախոսությունների և այլ գիտամշակութային միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական համագործակցությանը և միջմշակութային կապերի ամրապնդմանը,
  3. համագործակցություն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ծառայողների, պետական համակարգում ծառայելու ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև հարկ վճարողների ներգրավման ուղղությամբ՝ որպես միջմշակութային երկխոսության շարժիչ ուժ մասնագիտական գործընկերության ոլորտում միջազգային ծրագրերում մասնակցության նպատակով, կադրային և մասնագիտական ներուժի զարգացում, ինչպես նաև նրանց առաջնահերթությունների ներկայացում և զարգացում միջազգային մասնագիտական հարթակներում։
  4. գործունեություն այլ ուղղություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Կողմերի համար։

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը նշեց, որ համագործակցության մեկնարկը խոստումնալից էր, սակայն կարճ ժամանակում գրանցված արագ և բազմակողմանի արդյունքները գերազանցեցին նույնիսկ ամենաբարձր սպասելիքները։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ընդգծեց, որ ուրախ են տեսնելու, թե ինչպես է ռուսերեն լեզուն շարունակում պահպանել իր արժեքը և պահանջարկը Հայաստանում։

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել ՊԵԿ-ի հետ և  ունենալ թեկուզ   փոքր, բայց կարևոր ներդրում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ»,- նշեց Ֆեֆիլովը։