«Արդյունավետության ցուցանիշներ (KPI)» թեմայով ուսումնական դասընթաց՝ հարկային և մաքսային համակարգում ղեկավար անձնակազմի համար
KPI արդյունավետության առանցքային ցուցանիշը հզոր գործիք է, որը թույլ է տալիս գնահատել և վերլուծել որևէ գործողության արդյունավետությունը։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում հունվարի 25-ին տեղի ունեցավ «Արդյունավետության ցուցանիշներ (KPI)» թեմայով ուսումնական դասընթաց՝ հարկային և մաքսային համակարգում աշխատող ղեկավար անձնակազմի համար։
Դասընթացի նպատակն էր փոխանցել տեղեկատվություն կատարողականի գնահատման կարևորության, գնահատման մեթոդնեի և գործընթացի, արդյունավետության ցուցանիշների (KPI-ների) տեսակների, ինչպես նաև տվյալների աղբյուրների վերաբերյալ:
Դասընթացը տեսական և գործնական աշխատանքների համատեղում էր՝ ներառելով դասախոսություններ, տեսողական նյութեր, քննարկումներ, իրավիճակային լուծումներ, հարց ու պատասխան:
Դասընթացը վարեց Գրանթ Թորնթոն Հայաստանի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը, որը վարձատրության համակարգերի ձևավորման, կատարողականի գնահատման, կառավարման զարգացման 15 տարվա լայնածավալ փորձի ընթացքում ունեցել է 1500-ից ավել ունկնդիր։