Ամանորյա հեքիաթ ՊԵԿ աշխատակիցների փոքրիկների համար
Այսօր մեր Ուսումնականում հեքիաթային օր էր․ ՊԵԿ աշխատակիցների փոքրիկների համար ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը նախաձեռնել էր ամանորյա միջոցառում «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալության մասնակցությամբ։
Միջոցառումը երեխաներին տեղափոխեց կախարդական աշխարհ, որտեղ իրականությունը միախառնվեց ամանորյա հեքիաթի հետ:
Երեխաներին ջերմորեն ողջունեց հեռավոր Հյուսիսից՝ Վելիկոուստյուգսկի շրջանից (Վոլոգդայի մարզ) ժամանած Ձմեռ պապիկը, ով իր ներկայությամբ ստեղծեց հեքիաթային տրամադրություն ու անակնկալներ մատուցեց փոքրիկներին:
Միջոցառման ընթացքում փոքրիկները հանդես եկան երաժշտական և ստեղծագործական ներկայացումներով․ նրանք երգեցին սիրելի տոնական երգեր, արտասանեցին բանաստեղծություններ, պարեցին, իսկ ամենահիշարժան պահերից մեկը դարձավ համատեղ կառուցած «Աշխարհի ամենագեղեցիկ տնակը», որը նրանց թույլ տվեց ցուցադրել ստեղծագործական ունակություններն ու թիմային աշխատանքը: Բոլոր գործողություններն ուղեկցվում էին ժպիտներով, ծիծաղով և բուռն հիացմունքով, ինչը միջոցառումը դարձավ տոնակատարություն երեխաների համար:
Ամանորն ու տոնական օրերը մանկական անմոռանալի հիշողությունների աղբյուր են, որոնք պահպանվում են երեխաների սրտերում ողջ տարի՝ ներշնչելով նոր ստեղծագործական գաղափարներ, երազանքներ ու հույսեր: Նմանօրինակ միջոցառումների նպատակն է, որ յուրաքանչյուր փոքրիկ զգա, որ այս աշխարհը լի է ուրախությամբ, ընկերությամբ և անսահման հնարավորություններով: