ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

Դասընթաց ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների համար

Դասընթաց ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների համար

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շարունակական համագործակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ  ապահովում է մաքսային ոլորտին առնչվող գործընթացներում գիտելիքների, տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման հասանելիություն: Վերջինիս մասին է վկայում  Համաշխարհային մաքսային կազմակերպության ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչությանը տրամադրվող աջակցության շրջանակներում 2023 թվականի մարտի 13-17-ը Երևանում  տեղի ունեցած դասընթացը։

Դասընթացի արդյունավետության գնահատականն այն է, որ մասնակիցները փաստեցին ձեռք բերած գիտելիքների և գործիքների գործնականում կիրառելու մասին: Դասընթացավարները կարևորեցին հետագայում փոխանցել  մի շարք գործիքներ և ռեսուրսներ ռիսկերի կառավարման համար: