ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

«Վերապատրաստողների վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց

«Վերապատրաստողների վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց

 «Փափուկ հմտություններ» և «ՀՀ ՊԵԿ համակարգի ծառայողի էթիկա, վարքագծի կանոններ, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման և նվազեցմանն ուղղված միջոցառումներ» ուսումնական ծրագրերի շրջանակներում հունիսի 19-ից 22-ը ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Մաքսային ծառայողների վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցի վերապատրաստողների վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց  ՀՀ ՊԵԿ  ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար:

     Դասընթացը վարեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, ով նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծված «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց» ձեռնարկի հեղինակն է:

     Դասընթացը տեղի ունեցավ փոխակտիվ և մասնակցային մեթոդաբանության բաղադրիչներով՝ ցուցադրություն, լսարանային ու խմբային քննարկումներ, վարժանքներ, իրավիճակային խնդիրների լուծում, մասնակիցների կողմից իրենց դասընթացների մեթոդաբանության մշակում և այլն։