Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ
«Օտար լեզու» ուսումնական միջոցառման շրջանակներում ս/թ փետրվարի 7-ից մայիսի 2-ը և փետրվարի 8-ից մայիսի 5-ը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի կունենա «Ընդհանուր և գործնական ռուսերեն հարկային ծառայողների համար» թեմայով դասընթացներ՝ ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության և ՀՀ ՊԵԿ Քարտուղարության ծառայողների (մասնագետների) համար:
Դասընթացների նպատակն է բարձրացնել ՀՀ ՊԵԿ աշխատակիցների՝ ընդհանուր և գործնական ռուսերենի մակարդակը՝ ապահովելով գործնական միջավայրում ռուսերեն լեզվով հաղորդակցվելու հնարավորությունները:
Դասընթացները իրականացվում են ՀՀ-ում «Ռուսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում:
Ավելին՝ https://srctrainingcenter.studioone.am/norutyunner/hh-pek-rossotroudnichestvo