ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»

CLiKC! ուսուցման հարթակից օգտվելու հնարավորություն են ստացել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները

CLiKC!  ուսուցման  հարթակից օգտվելու հնարավորություն են ստացել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները

 

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) (World Customs Organization (WCO)) համագործակցության շրջանակներում CLiKC!  ուսուցման  հարթակից օգտվելու հնարավորություն են ստացել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները՝ 2022 թվականի հոկտեմբերից:

CLiKC! ուսուցման հարթակը համաշխարհային մաքսային համայնքին առաջարկում է մեկ միասնական մուտք վերապատրաստման համար՝ համախմբելով անհրաժեշտ բոլոր գործիքները: Հարթակը հանդիսանում է նաև համագործակցային պորտալ՝ մաքսային գիտելիքների փոխանակման և նախաձեռնությունների համար՝ նպաստելով համայնքների ստեղծմանը և փոխգործակցության ապահովմանը:

Մաքսային տարբեր թեմաներով դասընթացներն այժմ հասանելի են անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն, մոնղոլերեն, հոլանդերեն և պորտուգալերեն լեզուներով:

WCO-ի անդամ երկրների բոլոր մաքսային աշխատակիցները կարող են գրանցվել և անվճար օգտվել դասընթացներից: Հարթակի մուտքի հասանելիությունը հաստատվում է էլեկտրոնային ուսուցման հարթակի ազգային համակարգողի կողմից: Գրանցման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները առկա են կցված ֆայլում՝ https://srctrainingcenter.studioone.am/storage/files/manual.pdf:

CLiKC! ուսուցման հարթակի աշխատանքները համակարգում է ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը: