ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2026
Հարգելի՛ գործընկերներ,
Կարևորելով շարունակական արդյունավետ փոխգործակցության խթանումը՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ուրախ է տեղեկացնել, որ 2025 թվականի նոյեմբերի 18-ից մեկնարկել է «Բաժանորդագրություն 2026» ծրագիրը:
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2026 թվականի ընթացքում Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել 25% զեղչով:
Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է Ուսումնական կենտրոնի կողմից 2026 թվականին կազմակերպվող դասընթացներին 100 000 ՀՀ դրամին համարժեք մասնակցություն:
Դասընթացների թեմաներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով:
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է գրանցվել և մինչև 2025 թվականի դեկտեմբերի 29-ը վճարում կատարել Ուսումնական կենտրոնի հաշվին (Երևանի թիվ 1 ՏԳԲ Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 844 989, 060 844 968 հեռախոսահամարներով: