ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Ժենյա Միրիմանյան
Ժենյա Միրիմանյան Հետազոտությունների և տվյալների վերլուծության մասնագետ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում՝ 2025 թվականին մասնակցել է Center of Excellence in Finance (CEF) կազմակերպության կողմից անցկացված «Training of Trainers; Learning Methodologies and Tools» վերապատրաստմանը՝ զարգացնելնելով դասավանդման մեթոդաբանության և ուսուցման ժամանակակից գործիքների կիրառման հմտությունները։
Որպես դասընթացավար ուսանել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին՝ ներկայացումների պատրաստման և ներկայացման հմտությունների զարգացման թեմաներով։

Ժենյա Միրիմանյանը ունի կրթություն տնտեսագիտության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանը՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։

Մասնակցել է մի շարք մասնագիտական սեմինարների և աշխատաժողովների՝ ուղղված`

  • ուսումնական նյութերի մշակմանը,
  • տվյալների վերլուծությանը,
  • ներկայացումների պատրաստմանը,
  • հանրային հատվածում կարողությունների զարգացմանը։

Մասնակցել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված Մաքսային ծառայողի պատրաստման և Հարկային ծառայողի պատրաստման դասընթացներին։

 Մասնագիտական գործունեության շրջանակում զբաղվում է վերլուծական հաշվետվությունների, ուսումնական նյութերի և ներկայացումների պատրաստմամբ, ինչպես նաև տվյալների վիզուալիզացիայով։