ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Սամվել Մարտիրոսյան
Սամվել Մարտիրոսյան CyberHUB-AM, Համահիմնադիր, տնօրեն Ardy Academy - Թվային մարքեթինգի բաժնի դեկան eqwefy - Տեղեկատվակն անվտանգության գծով տնօրեն Media Diversity Institute - Armenia, Ծրագրի ղեկավար ArmSec հիմնադրամ, Տնօրեն Հայաստանի Հանրապետության Ինտերնետի կառավարման խորհուրդ, Խորհրդի անդամ
Barcamp Yerevan, ՏՀՏ և մեդիա ամենամյա կոնֆերանսի կազմակերպիչ թիմի անդամ ([http://barcamp.am/](http://barcamp.am/))
ArmSec կիբերանվտանգության ամենամյա կոնֆերանսի կազմակերպիչ թիմի անդամ ([http://armsec.org](http://armsec.org/))
Հանրային Լրագրության Ակումբ, խորհրդի անդամ ([http://pjc.am/](http://pjc.am/))
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի անդամ ([http://csi.am/](http://csi.am/))
ISOC (Ինտերնետ Հասարակություն) Հայաստան, անդամ ([http://isoc.am/]). ISOC AM գոտու անպատշաճ բովանդակության արձագանքման խմբի անդամ
OWASP Yerevan Chapter, ղեկավար խմբի անդամ

Կրթություն

1990–1995 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանում՝ Մաթեմատիկայի ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

1995–1997 թթ. շարունակել է ուսումը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում՝ Մաթեմատիկայի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի աստիճան։

1997–1999 թթ. նույն համալսարանում ստացել է Ինժեներ-հետազոտողի աստիճան։

Մասնագիտական գործունեություն

2023 թվականից մինչև այժմ աշխատում է Ardy Academy-ում (https://ardy.am/)՝ որպես Թվային մարքեթինգի ֆակուլտետի դեկան։

2024 թվականից մինչև այժմ զբաղեցնում է eqwefy ընկերության (https://eqwefy.com/) տեղեկատվական անվտանգության գծով տնօրենի պաշտոնը։

2020 թվականից մինչև այժմ համագործակցում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսության հետ (https://www.1tv.am/en/program/Media-Literacy)՝ հանդիսանալով «Մեդիագրագիտություն» ծրագրի հեղինակ և հաղորդավար։

2019 թվականից մինչև այժմ հանդիսանում է CyberHUB կիբերանվտանգության խմբի համահիմնադիր (Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների CERT) (https://cyberhub.am

2018 թվականից մինչև այժմ զբաղեցնում է ArmSec հիմնադրամի (http://armsec.org) տնօրենի պաշտոնը։

2018 թվականից մինչև այժմ հանդիսանում է Media Diversity Institute – Armenia կազմակերպության (https://mdi.am/en/) ծրագրի ղեկավար։

2013 թվականից մինչև այժմ անդամ է Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման խորհրդի (https://igc.am/en/home/

2021–2023 թթ. աշխատել է IRI Armenia-ում (https://www.iri.org/iri-around-the-world/eurasia/armenia](https://www.iri.org/iri-around-the-world/eurasia/armenia )՝ որպես ապատեղեկատվության և ռազմավարական հաղորդակցության փորձագետ։

2021–2022 թթ. համագործակցել է Softconstruct ընկերության (https://softconstruct.com/) հետ՝ որպես ռազմավարական խորհրդատու։

2020–2021 թթ. զբաղեցրել է Hoory՝ արհեստական բանականության վրա հիմնված չաթ-բոտի (https://hoory.com) գործադիր տնօրենի պաշտոնը։

2019–2021 թթ. աշխատել է Skill կրթական հարթակում (https://skill.am)՝ որպես դասընթացավար։

2011–2020 թթ. դասախոսել է Երևանի Պետական Համալսարանում՝ Ժուռնալիստիկայի և Սոցիոլոգիայի ֆակուլտետներում (https://www.ysu.am

2011–2019 թթ. դասախոսել է Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում՝ PR և տեղեկատվության ֆակուլտետում (https://brusov.am/en/

2017–2019 թթ. հանդիսացել է «Para TV» առցանց հեռուստատեսության (http://para.tv) «Մեդիագրագիտություն» ծրագրի հեղինակ և հաղորդավար։

2006–2018 թթ. աշխատել է «Նորավանք» հիմնադրամի Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնում (http://noravank.am)՝ որպես տեղեկատվական և կիբերանվտանգության գծով ավագ փորձագետ։

2011–2014 թթ. ներգրավված է եղել «Այլընտրանքային ռեսուրսներ մեդիայում» ծրագրում (https://mediainitiatives.am/en/)՝ որպես դասընթացավար։ Ծրագիրն իրականացվել է Internews Network (ԱՄՆ), Internews Media Support ՀԿ-ի, Եվրասիա Համագործակցության հիմնադրամի և Երևանի մամուլի ակումբի կողմից։

2005–2007 թթ. ղեկավարել է Հայաստանի ծրագիրը «Էլեկտրոնային հասարակությունների զարգացումը Հարավային Կովկասում» TACIS ծրագրի շրջանակում (https://web.archive.org/web/20070113072630/http://www.esocieties.org/

1999–2007 թթ. աշխատել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունում (https://csi.am/en)՝ որպես ծրագրի ղեկավար։