ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Ասանեթ Ալոյան
Ասանեթ Ալոյան «PwC Armenia» խորհրդատվական և աուդիտորական ընկերությունում հարկային և իրավական ծառայությունների գծով ավագ մենեջեր Ասանեթ Ալոյանը դասավանդում է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» 2013 թվականից: 2011 թ-ի հուլիսից մինչ 2022 թվականի մայիս ամիսը աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, արժանացել մի շարք շնորհակալագրերի և մրցանակների:

Կրթություն

01.09.2020 թվականից Կիրառական հաշվապահություն  Օքսֆորդ Բրուքսի համալսարանում, գիտական բակալավրի աստիճան 

01.09.2019 - 01.09.2020թթ. - Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց

14.01.2018 - 01.07.2018 թթ.- Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Հանրային քաղաքականության և Հանրային կառավարման ոլորտում Թավիթյան հիմնադրամի  առաջադիմական  վերապատրաստման ծրագիր

2016 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի հունիս - Մասնագետների ծրագիր (PFP), որը հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի կողմից - Էլեկտրոնային առևտրի հարկումը ԱՄՆ-ում

2013-2016թթ.- Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման մագիստրատուրա

2006 – 2008թթ. - Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն Տեխասի A&M համալսարանի, ՀՊԱՀ-ի և USDA-ի հետ համագործակցության ծրագիր, Ագրոբիզնեսի և մարքեթինգի բակալավրի աստիճան

2004-2008թթ. Ագրոբիզնեսի և մարքեթինգի դեպարտամենտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Բակալավրի աստիճան

Վերապատրաստումներ

26.09.2019-28.09.2019թթ.- Պայքար ԱԱՀ-ի խարդախության դեմ, IOTA ֆորում, Պորտուգալիա

23.08.2019-27.08.2019թթ.- Մասնագետների ծրագիր, շրջանավարտների արագացուցիչ, Մոլդովա

01.04.2019-04.04.2019թթ.Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հարկային օրենսդրության էլեկտրոնային ծառայությունների փոփոխությունները, Մոսկվա

20.06.2017 – 22.06.2017թթ.- Հարկային աուդիտը էլեկտրոնային միջավայրում, CEF սեմինար, Սլովենիա

03.05.2017 – 05.05.2017թթ.- «Հարկային վարչարարության ռազմավարությունները փոփոխվող հարկային ծառայության դաշտում», IOTA սեմինար, Երևան

18.11.2015–20.11.2015թթ.–Հարկային համապատասխանության չափումը և ռազմավարական պլանավորման հետևանքները, IOTA-OECD համատեղ միջոցառում, Օսլո

21.01.2015–23.01.2015թթ.- Կամավոր հարկային համապատասխանության խթանում, IOTA սեմինար, Բուդապեշտ