ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
Անի Ջաբաղյան
Անի Ջաբաղյան Հետազոտությունների և նորարարության բաժնի պետ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում Անի Ջաբաղյանը ունի 15 և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական համակարգում: Ներգրավված է պետական և մասնավոր հատվածների տարբեր ծրագրերում՝ որպես դասընթացավար և խորհրդատու։

Անի Ջաբաղյանը  աշխատանքային գործունեությունը սկսել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական: Աշխատել է ԿՀԻԿ հիմնադրամում՝ որպես տեղեկատվական պորտալի պատասխանատու և դասընթացավար: «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում աշխատել է որպես վիճակագիր-վերլուծաբան, եղել է Մարքեթինգի բաժնի պետ: 

3 տարի եղել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթության ազգային ռազմավարության» հանձնաժողովի անդամ։

Ունի դասընթացավարի 12 տարվա փորձ, համագործակցում է տեղական և միջազգային կառույցների հետ: Որպես դասընթացավար և խորհրդատու ներգրավված է  պետական և մասնավոր հատվածների տարբեր ծրագրերում:

Ներկայումս աշխատում է ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում որպես Հետազոտությունների և նորարարության բաժնի պետ: